ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Սույն պայմանները (այսուհետ` Պայմաններ) սահմանում և կարգավորում են «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» (այսուհետ՝ ԴՇՀ, մենք) dshh.am դոմեյն հասցեում գործող կայքով (այսուհետ՝ Կայք, «dshh.am») ԴՇՀ-ի կողմից մատուցվող դասագրքերի և այլ ուսումնական նյութերի օգտագործման ծառայությունների և դրանց էլեկտրոնային առևտրի հետ կապված իրավահարաբերությունները։

2. Կայքում գործում է էլեկտրոնային առևտրային հարթակ, որի միջոցով իրականացվում են օնլայն գնումներ՝ Պայմաններին համապատասխան։

3. Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը, Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտատեր, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ), հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն Պայմանները և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք ԴՇՀ-ի կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, թե՝ Կայքի գրանցված օգտատեր:

4. Կայքի գրանցված հաճախորդներին վերաբերող կանոնները վերաբերում են միայն գրանցված անձանց, որոնք հնարավորություն են ստանում օգտվելու Կայքում առաջարկվող լրացուցիչ ծառայություններից։

5. Կայքում գրանցվելու նպատակով՝ Հաճախորդը, տրամադրելով իր անձնական տվյալները, բացում է անհատական հաշիվ՝ Կայքում ներկայացված գրանցման ընթացակարգի միջոցով, որից հետո ստանում է մուտքանուն և գաղտնաբառ։ Հաճախորդը պարտավորվում է ճիշտ տվյալներ լրացնել, պատասխանատվություն է կրում իր անհատական հաշվի օգտագործման համար, և անհատական հաշվով կատարված բոլոր գործողությունները համարվում են Հաճախորդի կողմից կատարված։ Գրանցման ընթացքում Հաճախորդի տրամադրած անձնական տվյալները օգտագործվում են Պայմաններով և Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված ձևով։ Պայմանների ցանկացած խախտման դեպքում՝ ԴՇՀ-ն իրավունք ունի արգելափակել Հաճախորդի անհատական հաշիվը և արգելել տվյալ Հաճախորդին՝ օգտվելու Կայքի հնարավորություններից։

6. ԴՇՀ-ն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել կամ լրացնել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության կամ լրացման դեպքում ԴՇՀ-ն կհրապարակի նորացված Պայմանները Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է՝ ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Կայքից օգտվելու համար նոր պայմանները պարտադիր են՝ դրանք հրապարակելուց հետո։

7. Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

ԴՇՀ-ի կողմից մատուցվող էլեկտրոնայի ծառայությունները

  • ԴՇՀ-ն «dshh.am» Կայքի միջոցով մատուցում է օնլայն գնումների ծառայություն, որի միջոցով Կայքի այցելուները հնարավորություն ունեն ձեռք բերելու կայքում ներկայացված դասագրքերը, այլ ուսումնական նյութերը (ապրանքները):
  • Առցանց առևտրի դիմաց վճարման ձևի մասին տեղեկությունը հրապարակվում է Կայքում։ Կայքում տվյալների լրացումը, դասագրքի ընտրությունը, դրա դիմաց վճարումը համարվում է պայմանագրի ձեռագիր ստորագրությանը հավասարազոր գործողություն։ Վճարման վերաբերյալ ԴՇՀ-ն Հաճախորդին տրամադրում է էլեկտրոնային հավաստում։
  • Քննարկումներ, մեկնաբանություններ և Կայքում հրապարակային այլ արտահայտություններ անելիս՝ Հաճախորդները պարտավոր են հարգել ԴՇՀ-ի, վերջինիս աշխատակիցների, Կայքի այլ օգտատերերի և այլ անձանց իրավունքները, չանել վերջիններիս պատիվը, արժանանապատվությունը կամ բարի համբավը արատավորող, թշնամանք կամ բռնություն քարոզող կամ հակաօրինական կոչեր պարունակող որևէ հրապարակումներ։
  • ԴՇՀ-ի կողմից մատուցվող Ծառայություններից ողջ ծավալով օգտվելու համար Դուք պետք է գրանցվեք Կայքում և բացեք անհատական հաշիվ՝ Կայքում նշված գրանցման գործընթացի միջոցով, առանց որի Կայքի որոշ ծառայություններ կարող են անհասանելի լինել: Յուրաքանչյուր Օգտատեր կարող է ունենալ մեկ Հաշիվ: Օգտատերերն իրավունք չունեն օգտագործել այլ անձի անհատական հաշիվը: Օգտատերը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե վստահ է, որ իր Հաշիվ չթույլատրված մուտք է գրանցվել, որի դեպքում ԴՇՀ–ն իրավունք ունի անմիջապես արգելափակել հաշիվը:

Հեղինակային իրավունք

  • Կայքում ներկայացված ցանկացած նյութ պատկանում է ԴՇՀ-ին և պաշտպանված է հեղինակային իրավունքով:
  • Ցանակացած մեջբերում կատարելիս պարտադիր է նշել «dshh.am» կայքը՝ որպես նյութի աղբյուր:
  • Ընկերությանը պատկանող նյութերն առևտրային նպատակներով օգտագործելը կամ ամբողջ ծավալով կրկնօրինակելը կամ տարածելն արգելվում է և հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության։
  • Հեղինակային իրավունքների պաշտպանությունը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: