ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս ենք մենք տեղեկություններ հավաքագրում

Մենք Ձեզանից տեղեկություններ ենք հավաքագրում հետևյալ միջոցներով. ● երբ գրանցվում եք «dshh.am» Կայքում (այսուհետ՝ Կայք), ● երբ այցելում եք Կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում), ● երբ կատարում եք պատվերներ Կայքից, ● երբ լրացնում եք Կայքում տեղադրված հայտերը, ● լրացնում եք «Հետադարձ կապ» ձևը: Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն/տվյալ, որը մեր կողմից մշակվում է, և Դուք կատարելով վերը նշված գործողություններից որևէ մեկը՝ համաձայնվում եք դրա հետ:

Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն ենք մենք հավաքագրում

Մենք հավաքագրում ենք այնպիսի տվյալներ, ինչպիսիք են՝ Ձեր անունը, ազգանունը, էլ.փոստի հասցեն և այլ կոնտակտային տվյալներ (անձնական տվյալներ): Ձեր անձնական տվյալները հասանելի են դառնում այն պահից, երբ գրանցվում եք Կայքում, բաժանորդագրվում եք նորություններին, կատարում եք պատվերներ: IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Դուք այցելում եք Կայք:

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր տվյալները

Մենք կարող ենք օգտագործել գրանցման, նորություններին բաժանորդագրման, «Հետադարձ կապ» ձևի, հայտերի լրացման կամ Կայքից որևէ այլ կերպ օգտվելու միջոցով Ձեզանից հավաքագրված անձնական տվյալները՝ հետևյալ նպատակներով. ● սպասարկման որակի բարձրացման նպատակով Կայքի բարելավման համար, ● Կայքում Ձեզ համապատասխան ապրանքների ու ծառայությունների առաջարկման համար, ● Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար, ● թիրախավորված գովազդ տեղադրելու համար, ● ներդրողների համար նախատեսված նորություններ պարունակող էլեկտրոնային նամակների ուղարկման համար, ● Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար:

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները

Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը: Մենք օգտագործում ենք «Cookie»-ները՝ ● հետագա այցելությունների նպատակով օգտագործողների նախընտրությունները հասկանալու և հիշելու համար, ● գովազդին հետևելու համար, ● Կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով՝ հետագայում Կայքի որակի բարելավման և նոր գործիքների մշակման համար:

Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց

Մենք չենք վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց: Կայքի աշխատանքներն իրականացնող մեր գործընկերները, ովքեր աջակցում են մեզ Կայքի շահագործման, գործունեության իրականացման, օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Մենք կարող ենք նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ Կայքի քաղաքականությունների կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով:

Մասնակցության դադարեցում

Մենք իրավունք ունենք ցանկացած ժամանակ, առանց նախապես տեղեկացնելու, միակողմանիորեն փոփոխել Գաղտնիության քաղաքականությունը, որը հրապարակվում է Կայքում, և նման փոփոխությունից հետո, Կայքից օգտվելու դեպքում, Դուք համաձայնում եք փոփոխված տարբերակին:

Ձեր իրավունքները

Դուք ունեք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ: Դուք իրավունք ունեք հետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը կամ պահանջել ջնջել Ձեր անձնական տվյալները: Սակայն այդ պարագայում, ցավոք, մենք չենք կարող շարունակել Ձեզ մատուցել ծառայություններ կամ շարունակել Ձեզ հետ առկա այլ պայմանագրային հարաբերությունները: Պետք է նշենք, սակայն, որ միշտ չէ, որ հնարավոր է անձնական տվյալների ջնջումը՝ իրավական պահանջների, այլ պարտականությունների և գործոնների պատճառով:

Այնուամենայնիվ, Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել մեր կողմից մատուցվող ծառայությունների մասին հետագա գովազդային բնույթի տեղեկատվություն ստանալուց` այդ մասին գրավոր կամ մեր կողմից սահմանված այլ ձևով Ձեր կամահայտնությունը մեզ հասցնելու միջոցով։

Դուք իրավունք ունեք դիմել մեզ՝ Ձեր անձնական տվյալներն ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն:

Դուք իրավունք ունեք բողոք-պահանջ ներկայացնելմեզ, եթե կարծում եք, որ Ձեր անձնական տվյալները մշակվել են խախտումներով կամ եթե համաձայն չեք Ձեր անձնական տվյալների մշակման կարգի հետ:

Դուք կարող եք բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության լիազոր մարմնին։ ՀՀ-ում տվյալների պաշտպանության լիազոր մարմինն է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: