image description
  •  22403 դիտում
06 Մարտ 2024

Սեմինար նվիրված «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին

«Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի մայիսի 5-ին անցկացվել է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված

 «Դասագրքաստեղծման աշխատանքներում ուսուցիչների մասնակցություն» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում 2022 թվականի մայիսի 5-ին անցկացվել է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին նվիրված հեռավար սեմինար: Սեմինարին մասնակցել են Ծրագրում ընդգրկված, ինչպես նաև դասագրքերի ստեղծման գործընթացներով հետաքրքրված` Երևանի և ՀՀ մարզերի մի շարք դպրոցների ՆԶՊ և ֆիզիկական կուլտուրա առարկաների ուսուցիչները:

  Սեմինարի նպատակն է պարզաբանել առարկայական նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի հիմնական դրույթները, ուսուցիչների մոտ զարգացնել ուսումնական նյութերի՝ չափորոշչին և ծրագրին համապատասխանությունը բացահայտելու հմտություններ:

  Սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին.

  • Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի կառուցվածքային առանձնահատկությունները, հիմնական գաղափարներն ու նոր մոտեցումները:
  • Ծրագրերի բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները և կապը հանրակրթության պետական նոր չափորոշչի հետ:
  • Բովանդակային բաղադրիչների (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) արտացոլումը չափորոշչում և ծրագրում:
  • Միջառարկայական կապերի արտացոլումը չափորոշիչներում և ծրագրում:
  • Ուսումնական գործունեության հիմնական տեսակները:

 

  Սեմինարը վարում էր «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչները և ծրագրերը մշակող փորձագիտական խմբի ղեկավար, մ.գ.թ., դոցենտ Էռնեստ Ավանեսովը: Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաների բովանդակային և փորձագիտական հարցերի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել Ծրագրի խորհրդատու Սարիբեկ Հակոբյանը, իսկ Ծրագրի իրականացման կազմակերպչական հարցերի, ընթացիկ աշխատանքների և շարունակության վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանը:

 Տեսական նյութի ներկայացմանը զուգահեռ ծավալվել են շահագրգիռ բովանդակային քննարկումներ՝ ուսուցիչների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերի, խնդիրների շուրջ, ինչպես նաև արտահայտվել են տեսակետներ, կարծիքներ գործող և փորձարկվող առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ:

Կիսվել: