Մեր մասին

ՀՀ յուրաքանչյուր դպրոցի դասագրքերով և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներով ապահովումը, ուսուցիչների վերապատրաստումների իրականացումը, կրթական համակարգում նորարարական ծրագրերի մշակումն ու իրագործումը մեր գործունեության առաջնահերթություններն են: Մենք ձգտում ենք ՀՀ կրթական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված տեսլականի շրջանակում ակտիվացնել մեր երկրի կրթական գործընթացները՝ ապահովելով դրանց համաբացությունը ժամանակի մարտահրավերներին և պահանջներին: 1997 թ.-ից մինչ օրս Հիմնադրամը հաջողությամբ իրագործում է իր այս առաքելությունը: Համոզված ենք, որ դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի մշտական բարելավմանն ուղղված հայեցակարգերի լրամշակումը պետք է իրականացվի միջազգային և տեղական լավագույն փորձի, գիտական ուսումնասիրությունների և մասնագիտական քննարկումների փոխլրացչական կապի ճանապարհով: Մեզ համար հատկապես կարևոր են նշված գործընթացներում ուսուցչի դերի մշտական բարձրացումը և նրա ակտիվ ներգրավվածության ապահովումը, ինչին և հետամուտ ենք յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս: Գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով մշակում ենք համակարգեր, որոնք կատարվող աշխատանքները կդարձնեն առավել թափանցիկ և մատչելի: Կատարված և ընթացիկ աշխատանքների նկարագրությունը, դրանց արդյունքների հրապարակումը արտացոլվում է մեր կողմից պարբերաբար ներկայացվող հաշվետվություններում:

image description